Tags: Սերգեյ Հախվերդյան

մեր լեռներան

Զօրավարի կիսատ արշաւանքը դէպի Արցախ

Զորավարի՝ Գորիսից դէպի Ղարաբաղ արշաւանքտ սկսուել է 1918թ. Նոյեմբերի 16-ին:
Անդրանիկին ճակատ են ճանապարհում մեծ հանդիսավորութեամբ: Գորիսի հայ կանանց միութիւնը հայոց զորքին է նուիրում ոսկեթել ծոպերով կարմիր դրոշ: Մետաքսէ կտորի վրայ կանայք ասեղնագործել էին. «Հայկական առանձին հարուածող զօրամաս» բառերը: Դրօշը զօրավարին հանձնեց եւ ողջերթի խօսքեր ասաց Գորիսի տարեց կանանցից մէկը՝ գորգագործ Սուլթան Բաջին: Անդրանիկը, ընդունելով դրօշը, հուզմունքով պատասխանել է. «Կուզեյի, որ սա վերջին դրօշակը լիներ, որ հայ մայրը կուտայ իր որդուն՝ նրան դէպի կռուի դաշտ քաջալերելով: Կը մաղթեմ, որ սա նշանակ լինի յաջողութեան եւ խաղաղութեան»:
Անդրանիկի արշաւանքը սկսւում է Տեղ գիւղից: Դիմացը հայերի կողմից երիցս անիծուած Զաբուղի ձորն էր՝ ավազակաբարո եւ ռազմատենչ քրդական գիւղերով: Մինչ այդ հայկական ուժերը Բոգդան Մելիք-Հիւսեինեանի գլխավորութեամբ փորձել էին գրաուել Մարքիզի բարձունքը եւ ճանպարհ բացել դէպի Ղարաբաղ, բայց անօգուտ: Սակայն Անդրանիկի համար փակ դարպասներ չկային, միայն թէ կռիւ լիներ: Կոտրելով թշնամու դիմադրութիւնը՝ հայկական զօրքերը գրաւում են Մարքիզ, Ղզլջան, Սուս, Սումուքլու, Նորուզլու, Թաթտարա բննակավայրերը: Անդրանիկին դիմադրելը հեշտ չէր, նրա անունը վաղուղ էր թնդում այդ ձորերում, բայց յաղթանակն էլ հեշտութեամբ չէր տրւում: Մարտերից մէկում զոհուեց զօրավարի օգնականներից ղարաբաղցի Ստեփան Սարգսեանը: Յաղթահարելով ամենադժուարին տեղամասը՝ Զաբուղի ձորը, Անդրանիկն արշաւանքը սկսելուց երկու օր յետոյ կանգ է առնում Հագարի գետի Ավդալար կամրջի մոտ: Նրա հեծեալները գրաուել էին նաեւ Ավդալար գիւղը: Ճանապարհը դէպի Շուշի բաց էր: Ծրագրուած էր, որ զօրքը Շուշի կը մտնի երկու օր յետոյ՝ նոյեմբերի 20-ին: Բայց հէնց Ավդալլարի կամրջի մոտ նոյեմբերի 18-ին, Շուշիից ընդամենը 40 վերստ հեռավորութեան վրայ, Անդրանիկին է ներկայանում կապավորը եւ նրան հանձնում գեներալ-մայոր Թոմսոնի՝ Անգլիայի անունից ստորագրուած հեռագիրը, որով պահանջում էր դադարեցնել արշաւանքը: Հեռագիր-նամակի տակ ստորագրել էր Ադրբեջանի պրեմիեր-մինիստր Խան-Խոյսկին: Յաջորդ օրը Ավդալլար է հասնում նաեւ Անտանտի ռազմական միսիան, որի կազմում էին անգլիացի կապիտան Գոլդսմեթը, Ֆրանսիացի կապիտան Կասֆեդը եւ մի շուշեցի՝ Գեանջցեան Արտաշեսը, որպէս թարգման: Արշաւանքի մասնակից կորնիձորցի զինվոր Սարգիս Կարապետեանը հիշում է, որ անգլիական դրօշ պարզած կառքը, որով եկել են պատուիրակները, եղել է սպիտակ գոյնի: Սպիտակ էին հագնուած նաեւ պատուիրակները: Անդրանիկի զօրավարական վրանում զրոյցը տեւել է 3-4 ժամ: Պատուիրակութեան ասելիքը Թոմսոնի հեռագրի պահանի հաստատումն էր՝ դադարեցնել արշաւանքը, այլապէս դաշնակից երկրները չեն երաշխավորում Փարիզի խաղաղութեան կոնֆերանսում (Սեւր) հայկական հարցի քննարկման յաջողութիւնը: Անդրանիկն անկարող էր հաշուի չառնել համայն հայութեան շահերը: Սակայն ցաւալին այն էր, որ նոյնն էին նամակով պահանջում նաեւ Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարեանը եւ նարն միացած Սոկրատբեկը՝ նոյնպէս Մելիք-Շանհնազարեան, համարելով, որ արշաւանքը Ղարաբաղում կը խորացնի ազգային հակամարտութիւնը, որից, իբր, կարելիէ խուսափել: Այս վերջին պահանջն Անդրանիկին լիւ թեւաթափ արեց: Զօրավարը բանակցութիւններից յետոյ անտրամադիր էր, գունատ եւ ջղագրգիռ՝ հիշում է նրա կորնիձորցի զինվորը:
Անդրանիկը վերջին անգամ նայելով Ղարաբաղի սեգ, այդքան մոտ եւ այդքան անհաս լեռներին՝ հրաման է արձակում ետ վերադառնալ Գորիս:

Յատուածը մէջբերուած է Սերգեյ Հախվերդյանի «Գորիսի ամփոփ պատմութիւն» գրքից:

Կարդացեք նաեւ՝ Ա՛խ այդ անգլիացիները
մեր լեռներան

Ա՛խ այդ անգլիացիները

 1918թ. դեկտեմբերի 8-ին Գորիս է ժամանում անգլիական մի պատուիրակութիւն՝ Գիբոնի գլխավորութեամբ: Պատուիրակութեան նպատակն էր «խաղաղ» ճանապարհով լուծել Զանգեզուրում Ադրբեջանի գերիշխանութեան հարցը: Ժամանակակիցների վկայութեամբ նա մեծամեծ կաշառքներ էր ստացել եւ որոշակի խօստումներ տուել: Գիբոնը Գորիս է գալիս ավտոմեքենայում բազմած, շուրջ 100 հնդիկ սիփահիների ուղեկցութեամբ եւ փորձում հոխորտալով անցնել Զանգեզուրի սահմանը: Ինքնավստահ անգլիացու ուղին մերկացրած սրով փակում է սահմանային պահակապետի սպա Բագրատ Բադիրեանը: Գիբոնը Զանգեզուրի սահմանն անցնում է ժամեր յետոյ միայն, երբ ստացւում է Գորիսի Ազգային խորհրդի (կոմիսար Սմբատ Խոջաբաղյան ֊ խ․ Ա․Խ․) եւ Անդրանիկի թոյլտւութիւնը: Մեքենայով յայտնուելով Գորիսի փողոցներում, անգլիացին զարմացած էր, որ իրեն պաշտոնապես ոչ ոք չի դիմավորում: Ինչքան որ գորիսեցիներն էին զարմացած Գիբոնի ավտոմեքենայով, նոյնքան էլ նա էր անակնկալի եկել Եվրոպային վայել մի փոքրիկ ու կոկիկ քաղաք մտնելով: Գիբոնին բնակելի տան երկրորդ հարկի պատշգամբից Անդրանիկին ի տես է հրաուիրում բժ. Բոնապարտեանը՝ մաքուր անգլերենով: Անգլիացին սսկուել էր: Նրան երկրորդ անգամ են պատշբամբից հրաուիրում Անդրանիկի մոտ՝ թէյի: Անգլիացի սպան ստիպուած էր՝ թեկուզ ամոթով ետ չդառնալու համար բարձրանալու հիւրասենեակ: Մինչ այդ քաղաքի հրապարակը հեղեղեց հուզուած ժողովուրդը: Բոլորը գիտեին, թէ ինչու է ժամանել անգլիացի սպան: Թէյելուց յետոյ Գիբոնը եւ նրա հայ հիւրընկալողները դուրս եկան պատշգամբ: Ամբոխը խուլ աղմկում էր եւ լռեց միայն այն ժամանակ, երբ պատշգամբում կանգնածների մէջ վիթխարահասակ ծերունի Ղազար Մալինցեանը բարձրացրեց ձեռքի գաւազանը: Ծերունին խօսելուց առաջ հանեց գլխարկը եւ թարգմանչի օգնութեամբ դիմելով անգլիացուն՝ արտասանեց իր նշանավոր ճառը, որում կային այսպիսի խօսքեր.
«Լաւ իմացեք, որ հարիւրավոր տարիների ընթացքում հայ ազգի օրորոցքի ծծկեր մանուկից բռնած մինչեւ խոր ծերութեան հասած տղամարդ թէ կին մարդ այնքան են ծնկաչոք աղոթել մեր տաճարներում քրիստոնեա անգլիացու զենքի յաջողութեան համար, որ մեր տաճարի հատակի սալ քարերը փոս են ընկել: Բայց հիմա դու եկել ես, որ մեր հայրենի հողը մեզանից խլես ու տաս ուրիշ հաւատքի տէր երկրի: Էդ ի՞նչ խայտառակութիւն է... Այսուհետ մենք թքել ենք անգլիական կառավարութեան եւ նրա թագավորի վրայ:... Եթէ կամենում եք մեզ ճնշել զենքով, մենք պատրաստ ենք դիմադրել ձեզ եւ ապացուցել, որ մենք հնդիկներ չենք ձեզ համար...»

Յատուածը մէջբերուած է Սերգեյ Հախվերդյանի «Գորիսի ամփոփ պատմութիւն» գրքից: