Լեռնցի (lernci) wrote,
Լեռնցի
lernci

«Սեքսուալ հեղափոխության» ականները

Այս հոդուածին հանդիպեցի  [info]vimana777 -ի մոտ:

Ի՞նչու է անցանկալի և վտանգավոր այսպես կոչված «սեքսուալ հեղափոխության» և դրա ծնունդ սանձարձակության տարածման գործընթացը, և ի՞նչ նպատակներ ունի այդ գործընթացի տարածումը:
Ընդհանրապես ցանկացած հեղափոխություն դեմ է բնությանը, քանի որ բնության մեջ ամեն ինչ զարգանում է հստակ փուլերով: Օրինակ` մարդը ծնվում է, անցնում պատանեկություն, դեռահասություն, երիտասարդություն, ծերություն բնական շղթայով: Իսկ հեղափոխությունը կարելի է համեմատել նրա հետ, որ «առողջ երեխան» միանգամից վերածվում է «հիվանդ ծերունու»՝ խաթարելով զարգացման բնական սցենարը:

Այսօր արդեն լայն թափ է ստացել «սեքսուալ հեղափոխության» քարոզչությունը` մատուցվելով որպես քաղաքակրթության ամենակարևոր արժեքներից մեկը: Փորձ է արվում մարդուն վերածել կենդանական բնազդներով շարժվող էակի` լրիվ անտեսելով մարդու հոգևոր աշխարհը, նրա իսկական կոչումը: Ի՞նչ է թաքնված դրա տակ, և ի՞նչու է այն վտանգավոր տարբեր ազգերի ապագայի համար:

Փաստն այն է, որ ազգերին կարելի է հաղթել միայն հաղթելով նրանց երիտասարդությանը՝ բարոյազրկելու և այլասերելու ճանապարհով: Բոլոր նախկին կայսրությունները՝ Բաբելոն, Ասորեստան, Հռոմ, Բյուզանդիա, Պարսկաստան, կործանվել են հիմնականում մեկ պատճառով. այնտեղ ծայրաստիճան անկում են ապրել կարևոր ու հիմնարար բարոյական արժեքներ:

Այստեղից հետևում է, որ այլասերելով կարելի է կործանել թե’ ազգը, թե’ նրա պետությունը: Ուրեմն այդ հեղափոխությունը կանխարգելելն առաջնակարգ նշանակություն ունի ազգային անվտանգության համար:

Եվ ընդհանրապես կարիք չկա ինչ-որ բանի դոգմատիկորեն դեմ կամ կողմ լինել. պետք է միայն փորձել իմանալ փաստերն ու ճշմարտությունը:

Փորձեմ ավելի հանգամանալից անդրադառնալ մարդու հիմնական բնազդներից մեկին՝ սեռական բնազդին, հարցի ամենատարբեր ասպեկտների վերուծությամբ:

Ի՞նչ նշանակություն ունի նորմալ սեռական հարաբերությունները մարդու առողջության համար:

Հայտնի է, որ սեռական ակտը խիստ էներգատար գործողություն է (մեկ ակտի ժամանակ ծախսվում է այնքան էներգիա, որքան 15 րոպե ակտիվ վազքի ժամանակ): Սեռական ակտը կապված է սննդարար նյութերի ծախսի հետ. մասնավորապես խոսքը վերաբերում է տղամարդուն, ով ամեն անգամ կորցնում է որոշակի քանակով սերմնահեղուկ: Այդ հեղուկի քիմիական բաղադրության մեջ մտնում են հարյուրավոր նյութեր: Դրա արտադրության համար օրգանիզմը օգտագործում է սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ, վիտամիններ, հանքային նյութեր:

Հայտնի է, որ մեկ ակտից հետո առաջացած սերմը բավական է 150 միլիոն կին բեղմնավորելու համար: Տվյալ պարագայում օրգանիզմը կարելի է համեմատել պահեստի հետ, որտեղից տեղի է ունենում «ապրանքի» արտահոսք:

Ինչ խոսք, նորմալ և չափավոր սեռական հարաբերությունները օգտակար են օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմը ունակ է լրացնելու այդ կորուստը` առանց վնասների: Իսկ «սեքսուալ հեղափոխության» ծնունդ տվող հաճախակի և սանձարձակ հարաբերությունները որոշակի վնաս են հասցնում մարդու օրգանիզմին, քանի որ օրգանիզմում առկա սննդարար նյութերը անսպառ չեն և շատերի մոտ նույնիսկ որոշ կարևոր նյութերի քրոնիկ անբավարարություն կա:

Այսպիսով, եթե օրգանիզմը ստիպված է լինում իր ֆիզիկական հնարավորությունների սահմաններից շատ սերմ արտադրել, սերմի արտադրության համար ստիպված վերցնում է այլ օրգանների նորմալ աշխատանքի համար նախատեսված նյութերը, իսկ դրա արդյունքը լինում է այն, որ մյուս օրգան-համակարգերն իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը բավարար չեն ստանում, ինչը խախտում է նրանց ֆունկցիան: Ի հայտ են գալիս տարբեր հոգեֆիզիկական խնդիրներ՝ խիստ հոգնածություն, ընկճվածություն, ուղեղի աշխատանքի խաթարում (ուղեղը օգտագործում է ամբողջ օրգանիզմի ծախսած էներգիայի 25 տոկոսը), ագրեսիվ պահվածք, որը նույնպես կապված է նյարդերի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի պակասի հետ: Եթե թվարկվածին գումարենք, որ մարդկանց մեծ մասը շատ հաճախ սնվում է անկանոն, անբավար սննդատու նյութեր ստանալով, վնասը կրկնապատկվում է:

Շատ հաճախ անկանոն և պատահական սեռական հարաբերությունների «պարգև» են դառնում տարբեր սեռավարակներ, քանի որ «ամեն տեղ, յուրաքանչյուրի հետ և ինչքան ուզես» սկզբունքով առաջնորդվելու դեպքում դժվար է այլ «բարիքներ» ակնկալելը: Օրինակ` Ռուսաստանում 1991 թվականից հետո տեղի ունեցած «հաջող» «սեռական հեղափոխության» արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան կատարվում է շուրջ 2 միլիոն հղիության արհեստական ընդհատում, որի մեկ տասներորդ մասը` մինչև 18 տարեկան աղջիների մոտ, ինչը շատ հաճախ հանգեցնում է անպտղության (չգրանցված հղիության ընդհատումների թիվը ավելի մեծ է):

Իսկ ԱՄՆ-ում ամեն 13 վայրկյանը մեկ 11-19 տարեկան մեկ դեռահաս ձեռք է բերում որևէ սեռավարակ:

Այսպիսով, զուտ ֆիզիոլոգիական առումով սեռական չափից շատ, անկանոն վարքը վնասակար է օրգանիզմի համար:

Ի՞նչ են սեռական հարաբերությունները կնոջ և տղամարդու համար` գենետիկական տեսանկյունից:

Գաղտնիք չէ, որ մարդն իր շարունակականությունը ապահովում է սեռական ճանապարհով: Երեխան ձևավորվում է կնոջ ձվաբջջի և տղամարդու սերմնաբջջի միավորումից և 9 ամիս զարգանալով կնոջ օրգանիզմում, վերածվում է երեխայի: Երեխայի գենոտիպը, այսինքն` արտաքին տեսքը, հասակը, քաշը, բնավորության առանձնահատկությունները, մտավոր ընդունակությունները, հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը, ձևավորվում է կնոջ և տղամարդու 23-ական զույգ քրոմոսոմների միավորումից` ապագա երեխային փոխանցելով 2 ծնողների գենետիկ կոդերը: Գենոտիպի ազդեցությունը ապագա երեխայի վրա 80% է, իսկ նրա հատկանիշների մնացած 20 տոկոսը ձևավորվում է ֆենոտիպով, այսինքն` արտաքին միջավայրի ազդեցությամբ (սննունդ, կլիմա, դաստիարակություն):

Կախված այն հանգամանքից, թե ծնողներից որ մեկի գեներն են դոմինանտ` գերակա, երեխան ձեռք է բերում տվյալ ծնողին ավելի բնորոշ արտաքին և ներքին հատկություններ:

Պատկերավոր ասած, երեխան ունի իր ծնողների ու բոլոր նախորդ սերունդների ժառանգական հատկանիշների ամբողջությունը, ինչը պահպանվում է նրա ԴՆԹ-ի մեջ:

Շատ ժողովուրդների մեջ ժառանգականությունը փոխանցվում է տղամարդու միջոցով:

Այնուամենայնիվ, այդ հարաբերություններում հատուկ կարևորություն է ձեռք բերում կինը: Ինչու՞:

Հայտնի է, որ մինչև առաջին ակտը կնոջ սեռական համակարգը պաշտպանված է հատուկ գոյացությամբ՝ կուսաթաղանթով, ինչն արգելում է այլ նյութերի ներթափանցումը կնոջ օրգանիզմ: Այդ թաղանթը խախտվում է ընդամենը մեկ անգամ և բնական ճանապարհով և այլևս չի վերականգնվում: Իսկ ի՞նչու բնության մեջ նման «հարմարություն» ունի միայն կինը:

Քանի որ մարդը մյուս կենդանի արարածներից տարբերվում է բանականությամբ (մտածելու, վերլուծելու և հատուկ էմոցիաներ ապրելու հատկություն), սեռական հարաբերությունները վերածվում են ոչ միայն սերունդ շարունակելու, այլև այդ սերունդներին ծնողների որոշակի հատկանիշների փոխանցման միջոցի: Այդ հատկանիշների փոխանցման որոշակիությունն էլ ապահովվում է կուսաթաղանթի առկայության միջոցով:

Այստեղ գլխավորն այն է, որ կնոջ կյանքում առաջին տղամարդը, որը խախտում է կուսաթաղանթի պաշտպանությունը, դառնում է նրա հաջորդ բոլոր երեխաների իսկական հայրը: Այսինքն` առաջին տղամարդը իր գենետիկ նյութի միջոցով կնոջ օրգանիզմում կատարում է որոշ էներգետիկ-կառուցվածքային փոփոխություններ` այնտեղ թողնելով իր ընդհանուր հատկանիշների ամբողջությունը, որով էլ պայմանավովում են ապագա երեխաների շատ հատկանիշներ:

Այս երևույթը հայտնի է «տելեգոնիա» (tele-hեռավոր goni-ծնունդ) անունով, որն առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրել է Չարլզ Դարվինի ընկեր Լորդ Մորտոնը 19-րդ դարի կեսերին: Նա որոշել էր զտարյուն անգլիական էգ ձիուն խաչասերել արու զեբրի հետ՝ հուսալով ավելի լավացնել հաջորդ սերնդի հատկությունները:Սակայն սերունդ այդպես էլ չստացվեց և նա նորից այդ էգ ձիուն խաչասերեց այս անգամ արդեն արու ձիու հետ և ստացված քուռակի վրա երևացին զեբրին բնորոշ զոլեր:

(«Տելեգոնիա» երևույթը մանրամասն նկարագրվում է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ֆելիքս Լեդանտեկի «Индивид, эволюция, наследственность и неодарвинисты» գրքի 24-րդ գլխում):

1960-ական թթ. ԽՍՀՄ ժամանեցին աֆրիկյան երկրների բազմաթիվ երիտասարդներ` երիտասարդական փառատոններին մասնակցելու համար, և նրանց հեռանալուց շատ անց ծնվում էին սևամորթ երեխաներ, թեև նրանց մայրերը հավաստիացնում էին, որ իրենց երեխան սպիտակամորթ հորից է:

Մինչև 1960-ական թթ. կատարված բազմաթիվ փորձերի արդյունքում երևույթը հաստատվեց բոլոր կենդանիների և նաև մարդու մոտ:

Սրա վրա է հիմնված ցեղական զտարյուն կենդանիների բուծումը: Ավելի պատկերավոր ասած, սերմը կարել է համեմատել լազերային ճառագայթի հետ, իսկ կնոջ օրգանիզմը` ձայնասկավառակի, որի վրա այդ լազերային ճառագայթով գրվում է սերմի տիրոջ մասին ողջ տեղեկատվությունը: Այդ առաջին տեղեկատվությունն էլ մյուս բոլոր գրվածներից ամենակայունն ու ուժեղն է և պահպանվում է մինչև կնոջ կյանքի վերջը: Իսկ կնոջ մյուս զուգընկերներից ծնված երեխաները շատ հատկանիշներով նման են լինում կնոջ առաջին տղամարդուն: Եվ շատ հաճախ մարդիկ զարմանում են` տեսնելով, որ իրենց երեխաները գրեթե նման չեն նրանց թվացյալ հայրերին:

Այսպիսով, մինչև ամուսնությունը կնոջ կուսաթաղանթի պահպանումը ոչ թե ինչ որ հետամնացության, նահապետականության արդյունք է, այլ կոնկրետ գենետիկ անհրաժեշտություն: Ցանկացած ազգի պահպանման կամ կործանման բանալին գտնվում է կնոջ ձեռքում: Կնոջ առողջության և պարկեշտության պահպանումը ռազմավարական զենք է պետության համար:

Դժվար է հետամնաց անվանել շատ ժողովուրդների նախնիներին, ովքեր գիտեին և պահում էին նման կարևոր ճշմարտությունը. այս երևույթը չհարգող կանանց հետ ոչ ոք չի ամուսնացել, և նրանք մերժվել են հասարակության կողմից շատ որոշակի պատճառներով:

«Տելեգոնիա» երևույթը գրավոր կերպով ամրագրված է մարդկության ստեղծած բոլոր մեծ կրոններում՝ քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն. նաև հեթանոսությունում կա:

Երբ, այդ ճշմարտությունը ենթագիտակցորեն հասկացող ու պահպանել ձգտող տղամարդանց «սեքսուալ հեղափոխության» ջահակիրները համարում են հետամնաց ու էգոիստ, դա չիմացության հետևանքով ծնված անհիմն պիտակավորում է: Փաստն այն է որ, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց երեխաները հենց իրենց նման լինեն, սա միանգամայն բնական անհրաժեշտություն է:

«Սեքսուալ հեղափոխության» և սանձարձակության տարածման գործընթացի հետևանք կարող են լինել վեներական հիվանդություններով պայմանավորված անպտղությունը, գենետիկ արատներ ունեցող երեխաների թվի ավելացումը, ազգի բարոյահոգեբանական անկումը, պետության կորիզ հանդիսացող ընտանիքի ինստիտուտի քայքայումը:

Բնության մեջ ոչինչ անիմաստ և անտեղի չէ: Ամեն ինչ ունի իր որոշակի նշանակությունը, մարդու սեքսուալ վարքը նույնպես:

Միայն կարելի է զարմանալ, թե ինչպես են դեգրադացվող ամերիկացիները և եվրոպացիները տարածում «սեքսուալ հեղափոխության» «լուսավոր» գաղափարները:

Հակոբ Վարդանյան

http://ankakh.com/2010/03/27926/

Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.
Tags: Ազգային գաղափարախօսութիւն, Ինքնաճանաչողութիւն, գեն, սեքսուալ հեղափոխություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 23 comments