մեր լեռներան

Շախմատում ետ քայլ չկա

Շախմատում ետ քայլ չկա։
Սա սովորեցնում է, որ մեծ պատասխատվությամբ մոտենաս քո յուրաքանչյուր քայլին, քանի որ սխալի դեպքում պարզապես կպարտվես։
Ես վստահ եմ, որ սա ազդում է նաեւ մարդու բնավորության վրա։
Սա օգնում է, որ մարդը լինի ավելի ուշադիր եւ պատասխանատու իր խոսքի, քայլերի հարցում։
Իսկ եթե մարդ իր խոսքին կշիռ է տալիս, անշուշտ, վայելում է իր շրջապատի հարգանքը։

Շախմատն իմ տարերքն է։

մեր լեռներան

Ու դուք ապագա չունե՛ք մեր երկրում

Ոչ այնքան հեռավոր 20-ական թվերին, երբ ադրբեջանաթաթարական ցեղերը նախապատրաստում էին հարձակում Գորիսի վրա, թուրք գուսանը Գորիսի փողոցներում երգում էր հայ֊թուրքական դարավոր եղբայրության մասին։
Ռազմագիտությունից փոքր ինչ հասկացողները գիտեն, որ սա պարզ հնարք է հակառակորդի զգոնությունը թուլացնելու համար։

Թուրքերը մեր եղբայրներն էին նաեւ Կարսում։

Ես չեմ ատում թուրքերին, ոչ էլ կկացնահարեմ առաջին պատահածին։ Բայց ես գիտեմ, որ տեղի է ունեցել պատմական սխալ ու դաժան ոճրագործություններ ու նրանք այսօր ոչ միայն ժխտում են՝ այլեւ շարունակում են այդ սխալը։

Մինչև չուղղվի պատմական սխալը մեր տարածաշրջանում, ո՛չ մի խաղաղություն էլ չի լինելու։ Ում հետ ուզում եք պառկեք ու սելֆի արեք, ընկերություն արեք, չի՛ լինելու խաղաղություն։
Խաղաղությունը ձեր պառկելով չի՛ կարող լինել, ոչ էլ ձեր դավանած կեղծ հումանիզմով ու ադրբեջանցիների հետ ընկերություն անելով։

Խաղաղությունը կարող է լինել միմիայն զինվելով։

Ու սա՛ է օրվա հրամայականը։
Դրա համար էլ, այո՛, դատապարտում ենք մեզ հումանիզմի մասին քարոզ կարդացող տգետներին։ Դուք ոչնչություն եք պատմության խորշերում, մունտառ արարածներ։
Ձեր տեսակը դավաճան տեսակ է, որքան էլ որ փորձեք քողարկել ձեր ներսի այլանդակությունը ձեր դավանած հումանիզմով։
Դուք մեր ժամանակների մուտանտներն եք։
Ու դուք ապագա չունե՛ք մեր երկրում։

մեր լեռներան

Շախմատն իմ տարերքն է - 4


Շախմատը թույլ է տալիս հասկանալ, որ նյութական առավելությունը առաջնային չէ։
Առավել կարևոր է խաղաֆիգուրների ներդաշնակությունը խաղատախտակի վրա, որը պայմանավորված է նաև յուրաքանչյուր ֆիգուրի մաքսիմալ արդյունավետ դիրքով։
Խաղի վարպետներն ասում են, որ եթե ունես «վատ» ֆիգուր, ապա առաջնային պլանդ համարիր այդ ֆիգուրի դիրքի բարելավումը։
Անշուշտ, երբեմն զինվորն ավելի ուժեղ է լինում մրցակցի թագուհուց։

հ.գ. Նույնն է նաև կյանքում։

Շախմատն իմ տարերքն է։

մեր լեռներան

Սևակն Աստուածաշնչի մասին

Նա ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել… Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը…

Մաշտոցն էր, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ, որ մեզ համար հագուստ չդարձավ, այլ մեջքապնդող գոտի: Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ, որ պիտի գլուխգործոցներ տար համաշխարհայի քաղաքակրթությանը՝ Զվարթնոցի տեսքով ու Նարեկացու հոգով. Շիրակացու անզեն և Համբարձումյանի զինավառ աչքերով. Կոմիտասի ականջով, որ պիտի փոխանցվեր Խաչատրյանին. Թորոս Ռոսլինի մատներով, որ պիտի ժառանգեր Մարտիրոս Սարյանը: Սայաթ-Նովայի բարբառով, որ պիտի լեզու դառնար Չարենցի բերանում. Անիով, որ պիտի վերածվեր Երևանի:

Այդ նա էր, որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը. գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին. հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը, որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝ Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ, մինչև Ալիշան ու Նալբանդյան, մինչև Աբեղյան ու Աճառյան, Օրբելիներ ու Ալիխանյաններ…

Collapse )
մեր լեռներան

Արժեհամակարգային բախում ֊ ի՞նչ անել

Մի հարցադրում եմ ցանկանում անել ու կցանկանայի լսել ընկերներիս կարծիքը։

Մարդկության զարգացման եւ հասարակությունների կազմակերպվածության համար կարևոր առանցք են հանդիսանում այդ հասարակությունների մեջ ձևավորված և ընդունված բարոյական նորմերը։ Հազարամյակներ շարունակ այդ նորմերի հիմնական առանցքներից մեկը (եթե ոչ հիմնականը) եղել է ընտանիքը։
Մարդկության սրընթաց զարգացման այս դարերում ընտանիքի ինստիտուտը լուրջ քննություն է հանձնում։

Առաջինը, եթե փորձենք շատ պարզ ձևակերպել. այսօր ջահել մարդը ապրելու եւ իր ընտանիքի կարիքները հոգալու համար ստիպված է «օր ու գիշեր» աշխատել և պրակտիկայում «հեռու» է լինում իր ընտանիքից՝ ամուսնուց, զավակներից և ծնողներից։

Երկրորդը ձևավորվող այլընտրանքն է, եթե ճիշտ եմ հասկանում, այսօր արևմուտքում ձևավորվում է հասարակության կազմակերպման մի նոր մոդել, որտեղ բարոյական նորմերի հիմնական առանցքը մարդն է՝ մարդու իրավունքները և նրա ազատությունները։
Այս սկզբունքից ձևավորված բարոյական նորմերն արդեն կարծես թե հակասում են ընտանիքի առանցքի շուրջ ձևավորված նորմերին։ Արդյունքում ընտանիքը մղվում է երկրորդ պլան։

Ու այստեղ հաղթելու է այն, որն ավելի կենսունակ է և համահունչ զարգացող աշխարհի տեմպերին։

Շատ պարզ(մի գուցե նաև հասարակ) ու համառոտ փորձեցի ձևակերպել այսօրվա աշխարհի գերխնդիրներից մեկը։
Գլխավոր հարցադրումս է. ի՞նչ անել։
Եթե ունեք դիտողություններ ձևակերպումների մեջ, էլի պատրաստ եմ սիրով լսել ու քննարկել։

մեր լեռներան

Ազգային երգ ու պարը դպրոցում - Գորիս

Մայիսի 4-ն է, տիկին Մանուկյանը հրավիրել է մասնակցելու Հայրիկ Մուրադյանի 113 ամյակին նվիրված միջոցառմանը։ Ա՛յ քեզ հրաշք։ 

14 տարի առաջ եմ ես թողել/ավարտել եմ թիվ 6 միջն․ դպրոցը։ 

Իմ հիշողությունը որքան որ լավ է աշխատում, շենքում շատ քիչ բան եմ տեսնում փոփոխված։ Մի տեսակ սրտնեղվում եմ ու շտապում միջոցառման սրահը։

Դահլիճն աղմկոտ է։  Աշակերտական աղմուկ է ու քիչ քիչ այն հանդարտվում է, որովհետեւ միջոցառման մասնակից աշակերտների քանակը (շուրջ 100 աշակերտ, եթե ոչ ավելի շատ) շատ շատ է իսկ դահլիճը այդ նպատակով արդեն՝ փոքր։ 

Ի վերջո բոլորը գտան իրենց տեղը՝ թե՛ աշակերտները և թե հանդիսատեսը։

Ես էլ տեղավորվում եմ դահլիճի ետնամասում եւ անհամբեր սպասում միջոցառման մեկնարկին։ 

«Հայ դպրոցը պիտի դառնա ազգային Գարեգին Նժդեհ», կարդում եմ այս տողերը տեղադրված թիվ 6 միջնակարդ դպրոցի բեմի գլխամասում։ 

Դահլիճում զրնգում է «Կարնո Քոչարու» մեղեդին ու բոլորը մի քանի շարք կազմած ուս֊ուսի պարում են։

«Աստուած իմ, սրա մասին պիտի բոլոր իմանան»֊ մտածում եմ ես ու արագ հեռախոսս միացնում ՖԲ֊ում «լայվ» հեռարձակելու համար։ 

Մանկական երգչախումբը կատարում է Հայրիկ Մուրադյանից հնչած անզուգական երգերը ու  հետո աշակերտները պարում են մեր ազգային պարերը։ 

Ցնցված եմ ու ամբողջ մարմինս սարսուռ է անցնում։ Մի՞թե սա իրականություն է։ Չէ, հաստատ երազ չէ, գոնե ՖԲ֊ում առկա տեսանյութերը վկայում են այդ մասին։

Collapse )
մեր լեռներան

Գորիսը և հեղափոխությունը

— Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում, որոնք են անհրաժեշտ եւ ճիշտ քայլերը ներկա դրությամբ։

— Անհրաժեշտ է ստեղծել գործող կառույցներ, համատիրություններ, ասոցացիաներ, ակումբեր, արհմիություններ, ծնողական խորհուրդներ ու ամեն մեկը զբաղվի իր ոլորտի խնդիրների վերհանմամբ եւ դրանց լուծմամբ,- պատասխանում է ավագ ընկերս։

— Մոտավոր այդպիսի գործընթաց մենք Գորիսում արդեն սկսել ենք դեռ նոյեմբերից՝ նոր համայնքապետի ընտրություններին ընդառաջ ձևավորված միասնականության մթնոլորտի արդյունքում ձևավորվեց ,օրինակ, «Գորիսի Զարգացման Ակումբը», որի ներքո հիմա արդեն փորձում ենք աշխատեցնել տարբեր ենթակառուցվածքներ՝ մշակույթի, բիզնեսի, քաղաքաշինության եւ այլ ոլորտներում։

— Դե ինչ ասեմ, ուրեմն դուք առաջ եք։

――――――――――――

Սիրելի գորիսեցիներ, մենք իսկապես առաջ ենք եւ Գորիսում լոկալ առումով չկա այն խնդիրը, որի համար մեր ժողովուրդն այսօր պայքար է մղում։ Գորիսում եղել է համակարգային փոփոխություն, ձևավորվել է ժողովրդական միասնական մթնոլորտ եւ այն ամեն օր փորձության է ենթարկվում եւ կենթարկվի։ Իսկ մեր խնդիրն է զորացնել ու պահպանել այս ձեռքբերումը։

Բայց մյուս կողմից անհնար է չմիանալը համազգային այս զարթոնքին (եթե կուզեք այն անվանեք հեղափոխություն), որ պատել է ամբողջ հայությանը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս։ 

Պետք չէ մեղադրել միմյանց հրապարակ դուրս գալ/չգալու մեջ։

 Պետք է հիանալ այս նախադեպով, որ Գորիսում ունենք քաղաքացիական հասարակության ձևավորման փայլուն հիմք ի դեմս երիտասարդ ցուցարարների, որ ցնցել են թե՛ իրենց ծնողներին և թե՛ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։

Collapse )
մեր լեռներան

Գրյունֆելդի պաշտպանություն

Շախմատում մի սկզբնախաղ կա, որ կոչվում է Գրյունֆելդի պաշտպանություն։
Այստեղ սևերը հեշտ զիջում են կենտրոնը և հետո ուժեղ գրոհ սկսում նույն այդ կենտրոնի վրա, թուլություններ ստեղծում մրցակցի ճամբարում։
Հետո կամ այդ թուլություններով անցում են կատարում վերջնախաղ կամ դրանք օգտագործելով ուժեղ գրոհ են սկսում մրցակցի արքայի վրա։
Շախմատն իմ տարերքն է։
մեր լեռներան

#իմքայլը

Կարևոր հարցերում երբ ձեռք ես բերում սկզբունքներ ու փորձում միշտ հետամուտ լինել էդ սկզբունքներին, կարողանում ես խույս տալ տարատեսակ գայթակղություններից։
#իմքայլը ես կատարում եմ ամեն օր։ Ճիշտ է դանդաղ, բայց հաստատուն այն տալիս է իր արդյունքները։
Ասած դասականի՝ ես չեմ շտապում, շտապում է նա՝ ով ուշանում է, ես չեմ ուշանում։
Ունեմ շատ ընկերներ, ովքեր հիմա Հանրապետության Հրապարակում են։ Ես հարգում եմ նրանց կարծիքը և որոշումը։
Իմ որոշումը ես կայացրել եմ տարիներ առաջ։ Ու ցանկություն չունեմ շեղվել։
Հանգիստ եւ հստակ, մենք քայլ քայլ կառուցում ենք մեր պապերի երկիրը։
Խաղաղություն, խոհեմություն ամենեցուն։
մեր լեռներան

Շնորհակալություն «Veolia Ջուր»֊ին

Մեր փողոցում երկար ժամանակ է ջրի վթար էր, ու թվում էր թե «անտարբերությունն» է պատճառը, որ խնդիրը չի լուծվում։
Բայց փաստորեն  անհրաժեշտ էր պարզապես կապվել «Veolia Ջուր»֊ի հետ ու ես ընտրեցի իրենց ՖԲ էջը կապվելու համար ու հայտնեցի խնդրի մասին։
Արդեն հաջորդ օրը սկսեցին խնդրի լուծման աշխատանքները։

Այ քեզ բան։ Փաստորեն պատճառն իրոք անտարբերությունն էր, բայց մեր՝ որ չենք հայտնում խնդրի մասին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Veolia Ջուրին եւ նրա աշխատակազմին (հատկապես Գորիսի) այսպիսի օպերատիվության համար։

Կցում եմ լուսանկարները, վթարի ժամանակ և վթարից հետո։