Previous Entry Share Next Entry
Բաց նամակ «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը
մեր լեռներան
lernci
Հարգելի՛ պարոնայք:

Գաղտնիք չէ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը վայելեց հայության մի զգալի զանգվածի համակրանքը այն բանից հետո, երբ իր եթերաշրջանում կյանքի կոչեց ազգային մշակույթի պահպանման, պրոգանդման մի շարք ծրագրեր:

Սակայն, վերջերս Ձեր իսկ եթերից մեկ այլ հաղորդման շրջանակներում ծաղրվել է հայկական ավանադապաշտ ընտանիքը՝ այն ներկայացնելով հետամնացության ֆոնի ներքո:

Սույն հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում և առաջացրել բազմաթիվ հայորդիների զայրույթը: Եղել են բազմաթիվ քննարկումներ ու բանավեճեր: Դրանց կարող եք ծանոթանալ մասնավորապես ՖԲ-ում գործող «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի քննարկումներից՝ http://www.facebook.com/groups/130083750403154/

Պարոնա՛յք, նմանատիպ ծաղրանքը անթույլատրելի է, նամանավանդ, որ այսօր հայությունը ներքաշված է մշակութային պատերազմի մեջ, և օր օրի շատ հայորդիներ կտրվում են իրենց արմատներից՝ խորտակվելով օտարների արտադրած թափոնների ծովում:

Սույն նամակով պահանջում ենք արգելել նմանատիպ հաղորդումների հեռարձակումը Ձեր եթերից, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք դիմելու այլ ավանդական միջոցների:

Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի:





Անընդունելի է, սա ի՞նչ խայտառակություն է:

Նամակը կարող եք ուղղարկել «Շանթ» հեռուստաընկերութեանը․

sale@shanttv.am; info@shanttv.am

Խայտառակ վիճակ ա լրիվ...

Մեր դժբախտությունը այն չէ, որ աշխարհում թուրք կա, այլ այն, որ կան թրքանման <<հայեր>>...

Սկսվում են մեր ժամանակները... ու մարդկանց համար էլ ավանդույթները չեն ծիծաղելի, այլ դեգրադացող ու բարոյական հարթությունից դուրս գտնվող էս տհայերը....

Կամաց կամաց արդէն սրանց նմանները կը գրանցուեն Կարմիր գրքում․․․․
բայց ամէն դէպքում, սա լկտիութեան գագաթնակետն է:

Համաձայն եմ, էշություն էր, բայց դե պրոբլեմը ծաղրանքի մեջ չէ (վերջ ի վերջո, մենք պետք է սովորենք մեր վրա ծիծաղել), այլ հումորի անհամության մեջ է:

Երբ ծաղրւում են մեր արժեքները, ու զուգահեռաբար փառաբանւում է այլասերութիւնը, արդէն մտածելու տեղիք է տալիս:
Մասնավորապէս մարդիկ ծիծաղում են մի բանի վրայ, որը պէտք է դատապարտել:

Էլ չեմ ասում, որ սրանց կազմի մէջ աղանդավորներ էլ կան:

Իրոք, որ խայտառակություն է, սրանց նմանների վերջը պետք է տալ, եթե ուզում ենք մեր ազգի ապագան ետ բերել կործանման եզրից...

Վերջ տալու մասով համամիտ եմ:
Բայց այնպէս էլ չի որ կործանման եզրին ենք: Հակառակը՝ Ազգային զարթօնք ենք ապրում:

իմ նախընտրած հեռուտաալիքները , որը հաճոյքով դիտում եմ կդասակարգեմ հետևյալ կերպ` 1.ամենա ազգայինը` Երկիր մեդիա
2.կրոնական լավ հաղորդումներ ` Շողակաթ
3.ժամանցային հետաքրքիր ծրագրեր ` հիմա չգիտեմ !!!!!!!!!!
դեռ քանի ամիս առաջ 3-րդ տեղում էր Շանթը,ժողովրդական երգի,պարի, դուդուկի և այլ հետաքրքիր ծրագրերի համար,ինչը ողջունելի էր:Ցավոք վերջին ժամանակներս ոչ միայն հայկական մշակութային ծրագրեր չկան դեռ մի բան էլ ծաղրում են: Գումար վաստակելու համար մշակույթ ծաղրողներ ցավոք շատ կան:

Այո: Լիովին համամիտ եմ:

Ի դէպ: Հեռուստաեթերի վերաբերալ հարցումներ են իրականացւում: Ու այնտեղ պատկերը էլի ասածիդ նման է:
http://lernci.livejournal.com/354544.html
Առաջին տեղերում են Շողակաթն ու Երկիր Մեդիան:
Շանթն էլ էր ընդհանուր առաջ: Բայց դա հաստատ ի հաշիվ հէնց այդ ազգային մշակոյթին առընչուող հաղորդումների շարքին: Որովհետեւ տափակութեամբ հաստատ Արմենիայից լաւ չէ, իսկ Արմենիայի գնահատականը շատ ցածր է:
Սա խօսում է նրա մասին որ Պահանջարկի մասին բացատրութիւնները հեքիաթներ են:

Մարդիկ ծաղրում են ֆեոդալական վերապրուկները, որ այսօր դեռ առկա են հայ հասարակությունում: Իհարկե, անորակ Է հումորի տեսակետից, բայց բավականին դիպուկ ու տեղին, երկերեսանի բաները:

Ֆեոդալական վերապրուկն ի՞նչ կապ ունի հայկական ընտանիքի արժեքների հետ:
Մարդիկ կոնկրետ ծաղրում են հայկական ավանդական ընտանիքը: Ու չեն զլանում մի տասնեակ անգամ կրկնել այդ ավանդական բառը:

վաաաաայ ես ծեր

Nairi Narinyan

2011-10-31 11:47 am (UTC)

արա հուուուուվ եք տուք արա, պիտի պետական մակարդակավ արգելվի: Հենա Չինաստանում ժամանցային հաղորդումների քանակը խիստ սահմանափակալ են

Re: վաաաաայ ես ծեր

lernci

2011-10-31 11:52 am (UTC)

Լաւ ըսեցիր Չինաստան: Իսկականից, օրինակելի էր իրանց քայլը:

խորտակվելով օտարների արտադրած թափոնների ծովում

ablertus

2011-10-31 12:00 pm (UTC)

Իրոք որ անճաշակության ու անորակության գագաթնակետ է, բայց`

Չգիտեմ, թե ինչ ի նկատի ունեք "օտարների արտադրած թափոն ասելով": Ըստ իս "օտարների" արտադրած գլխավոր թափոններից մեկը "հետամնաց" (այսինքն իրենց կողմից այդպիսին համարվող) ազգերում կեղծ ռադիկալ ավանդապաշտության քարոզչությունն է, որի միջոցով հաջողվում է ապահովել ու ամրապնդել այդ ազգերի հետամնացությունը: Այսօր այդ երևույթն ակնհայտ է դարձել արաբական երկներում, ուր աշխարհիկ ու պրոգրեսսիվ վարչակարգերի փոխարեն բռնի ուժով իշխանություն են ստանձնում մահմեդական ֆունդամենտալիստները: Չէի ցանկանա, որ Ձեր նշված "ազգային զարթոնքը" նման արդյունքներու բերեր Հայաստանում: Եվ արժե մտածել` արդյոք "օտար արժեքների դեմ" պայքարը չի համապատասխանում օտարների շահերին:

Ամուր ընտանիքը դա առաջին հերթին երջանիկ ընտանիք է:

Re: խորտակվելով օտարների արտադրած թափոնների ծովում

lernci

2011-10-31 12:08 pm (UTC)

Չգիտեմ, թե ինչ ի նկատի ունեք "օտարների արտադրած թափոն ասելով": Ըստ իս "օտարների" արտադրած գլխավոր թափոններից մեկը "հետամնաց" (այսինքն իրենց կողմից այդպիսին համարվող) ազգերում կեղծ ռադիկալ ավանդապաշտության քարոզչությունն է, որի միջոցով հաջողվում է ապահովել ու ամրապնդել այդ ազգերի հետամնացությունը:

Լաւ ասեցիք: Կեղծ:
Ազգային արժեքների տեսակետից մենք կեղծ ոչ մի բանի կարիք չունենք: Վիթխարի հարուստ մշակոյթի ժառանգորդներ ենք:
Իսկ օտարների թափոնները, դրանք անվորակ, անբարոյական բարքերի, ցածրորակ զոմբիացնող երաժշտութիւններն են, հազար տեսակ զիբիլ աղանդներն են եւ այլն․․․

Շիրազն ասում է․ «Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազայինից է սկսվում համամարդկայինը:»


Կարծում եմ նրանց սխալը ոչ հավասարակշիռ լինելու մեջ է: Եթե ծաղրում են ավանդական ընտանիքին ապա պետքա նայեվ ծաղրեն օտարամոլին: Ասենք աղջիկը կիսամերկ ժամը 2ին տուն գար ընկերոչ հետ ու հորը ասեր ինձ բան չես կարա ասես, եվրոդատարան կզանգեմ:

Նաև դա:

Բայց դրանք զուտ հումորի անկեան տակ ներկայացնելը մի բան է, հետամնացութեան ֆոնի տակ ներկայացնելը լրիւ այլ բան: Դա պարզապէս անընդունելի է․․․

Պրայեկտը լավ գովազդվեց

Ներկայ պահում պրոյեկտը լաւ գովազդուելու կարիք տէնց չունի էլ:

Մի օր պիտի տեսնե՞ն մեծ ընդվզում իրենց արտադրած կեղտի հանդէպ, թէ ոչ:

Ես ոնց հասկանում եմ,էս երկրում խնդիրներ լուծող ուժը ՖԲ-ականներն են կազմում: Վատ չի, բայց դե էլ ավելի լավ կլիներ, եթե վերջապես մեր պետությունը սկսեր լուրջ հարցեր լուծել կամ գոնե նոր խնդիրներ չստեղծել:
Այս հարցը շատ լուրջ է, քանի որ անմիջապես սերնդի դաստիարակության հետ է առնչվում, իսկ այսօր մեր եթերը միայն մի բան է սովորեցնում` անբարո վարք: Դե, դրա նպատակն էլ մեկն է` հնարավորինս թուլացնել ազգը: Բոլորս էլ լավ գիտենք, որ հենց բարոյականությունն ա գլխավոր ուժը:
Մեզ հաջողություն այս գործում: Երկար ու դժվարին գործընթաց է, բայց կարծում եմ լավ, համառ ու միասնական աշխատելու դեպքում գլուխկգա:

Ընդհանուր համամիտ եմ քո հետ ու կարծում եմ այս նիւթը կը հետաքրքրի․
ԱԱԾ-ն հետաքրքրված է որոշ երգիչ-երգչուհիներով

կատարյալ հիմարություն!!!! իրենց կարճ խելքով ավանդապաշտ լինելը նշանակում ա չգիտես ինչ բարբառով խոսել ու հետամնաց մտքեր ունենալ: Ու հետաքրքիր ա հանդիսատեսն ինչի՞ վրա էր ոգևորված ծիծաղում

Հէնց էդ ա էլի․․․ նենց էլ հռհռում են․․․․

(Deleted comment)
Չէմիչէ էլիտա:

(Deleted comment)

2 ձեռքով միանում եմ:

Narek Koy Arzumanyan

2011-10-31 09:03 pm (UTC)

Ամեն ինչ շատ ճիշտա ասված:
Վերջապես մարդիկ պիտի հասկանան չէ,որ արժեքներ կան,որոնց իրանք պարզապես չեն կարա կպնեն ցանկացած մակարդակի վրա ու ցանկացած ֆորմատում:Էտ արժեքները սրբություններն են,իսկ ընտանիքը սրբությունների գագաթնակետնա(իրանց համար արդեն կասկածում եմ):
Սաղտ էլ գիտեք, թէ ոնց են վարվում տենց արժեքների հետ խաղացողին:Իրանց ընտանիքները ոնց կարացին ներկայացրեցին,հիմա էլ ամբողջ ազգի հետ են խաղ անում,ու դրա տակից չպիտի դուրս գան:Էսքան բան...

Re: 2 ձեռքով միանում եմ:

Koryun Aramich

2011-10-31 09:09 pm (UTC)

չէ ես զենքս հնիլու եմ տրանց գուլլլլլլլլլեմ:

гениален тот человек который может смеяться над собой, хотя тут и юмор, но по моему они перегнули палку

(ИМХО)
Низкопробный "прдукт"(сценарий нулевой,отсутствие юмора,плохая игра "актёров",и тд).


Էդ իրա հերթին․․․․․

ՅԱԽՔ.... էս ինչ ա է վափշե... իրանք իրանցից ինչ են ներկայացնում, մի հատ էլ որ հայկական բարքերն են քննադատում: Ա դուք մարդ եք թե ՀԱՅ:
Իհարկե Հայ չեք... Հըլը մարդ էլ չեք.... :[

Տեսնես Շանթի աշխատողները կարդացի՞ն սրանք: Թէ՞ իրենց կը դնեն ջայլամի տեղ:

Խյտառակություն...... Ուրիշ ոչինչ

You are viewing lernci